Logo

ՉԼ. «Բենֆիկան», «Բրյուգեն», «Կոպենհագենը» Լիգայի փուլում են

00:59 / 28.08.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկան», «Բրյուգեն» և «Կոպենհագենը» դարձան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցները։

«Բենֆիկան» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթեց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեին»։ Դիմակայության առաջին մրցավեճում կողմերը չէին բացել հաշիվը։

«Բրյուգեն» տանը 6-0 հաշվով հաղթեց Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Շոտլանդիայում բելգիական ակումբը ևս հաղթել էր` 3-1։

«Կոպենհագենն» էլ սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Բազելի» դեմ խաղում։ Կողմերի առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։

«Ֆեներբահչեն», «Ռեյնջերսը» և «Բազելը» կխաղան Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Հանդիպումները «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում էին։ Խաղերը հեռարձակվում էին նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 1-0

Կերեմ Ակթյուրքօղլու, 35

Հեռացում` Անդերսոն Տալիսկա, 82 («Ֆեներբահչե»)

«Բրյուգե» (Բելգիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 6-0

Նիկոլո Տրեսոլդի, 5, Հանս Վանակեն, 32, Ռոբերտո Սեյս, 41, 45, Ալեքսանդր Ստանկովիչ, 45+2, Խրիստոս Ցոլիս, 50

Հեռացում` Մաքսիմիլիան Արոնս, 8 («Ռեյնջերս»)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Բազել» (Շվեյցարիա)` 2-0

Անդրեաս Կոռնելիուս, 46, Յուսուֆա Մուկոկո, 86 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ