Logo

ՉԼ. «Բենֆիկան»` երրորդ մրցանակակիր

18:57 / 05.05.2024Ֆուտզալ
null

Լիսաբոնի «Բենֆիկան» դարձավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» բրոնզե մեդալակիր։

Երրորդ տեղի խաղում «Բենֆիկան» պորտուգալական դիմակայությունում 6-3 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին» և զբաղեցրեց երրորդ տեղը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու են կատալոնական «Բարսելոնան» և մրցաշարի գործող հաղթող իսպանական «Պալմա Ֆուտզալը»։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգա, երրորդ տեղի հանդիպում

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 3-6

Էնրիկե Ռաֆանյին, 20, Տայնան, 22, Զիկի Տե, 39 - Արթուր, 9, Իգոր Սուոզա, 11, 22, 23, Լուսիու Ռոշա, 38, 39

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա