Logo

ՉԼ. «Բորուսիա» - «Ռեալ» եզրափակիչի առաջին խաղակեսում գոլեր չեղան

23:50 / 01.06.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ» եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսը, որն անցավ գերմանական թիմի առավելությամբ:

Էդին Թերզիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսում առնվազն երեք անգամ իրական հնարավորություն ունեցավ հաշիվը բացելու: 21-րդ րոպեին գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը կտրող փոխանցմամբ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի դիմաց մեն-մենակ դուրս բերեց իր հայրենակից Կարիմ Ադեյեմիին, սակայն հարձակվողը բելգիացուն շրջանցելուց հետո չկարողացավ հարված կատարել:

Այս դրվագից երեք րոպե անց «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը կարողացավ նպաստավոր դիրքից հարվածել, գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Մի քանի րոպե անց էլ կրկին հարվածային դիրք դուրս եկավ Ադեյեմին, այս անգամ Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը կարողացավ հարված կատարել, սակայն Կուրտուան հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Ֆյուլկրուգը չկարողացավ ավելացնել:

42-րդ րոպեին էլ հեռահար հարվածով «Արքայական ակումբի» դարպասին սպառնաց ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, սակայն Կուրտուան կրկին հետ մղեց գնդակը:

Առաջին խաղակեսում «Բորուսիայի» ֆուտբոլիստները 8 հարված կատարեցին, երեքը՝ դիպուկ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը երկու հարված կատարեց, ոչ մեկը դիպուկ չէր:

Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը ցուցադրվում է Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: Fast Media-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ խաղը լուսաբանում է մրցավայրից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա