Սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եզրերում նրան կօգնեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը, չորրորդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը։ Տեսաօգնական է նշանակվել Քրիստիան Դինգերտը, նրա օգնական` Բենյամին Բրանդը։
Տուրի մյուս կենտրոնական` «Արսենալ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Մարկո Գուիդան, որին եզրերում կօգնեն Ֆիլիպո Մելին ու Ջորջիո Պերետին, տեսաօգնականը կլինի Ալեսադնոր Դի Պաոլոն, նրա օգնականը` Մարկո Դի Բելոն, չորրորդ պաշտոնյան` Ֆաբիո Մարեսկան։
Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 25-ին ու 26-ին և ժամը 23:55-ից կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


