Logo

ՉԼ. «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Բարսային», «Ման. Սիթիի» անսպասելի պարտությունը, այլ արդյունքներ

02:01 / 26.11.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած խաղում անգլիական գրանդի գոլերը խփեցին Էստևաոն ու Լիեմ Դելափը, իսկ «Բարսայի» պաշտպան Ժյուլ Կունդեն գրանցեց ինքնագոլ։

«Բլաուգրանան» թիմի ավագ Ռոնալդ Արաուխոյի կարմիր քարտից հետո` 44-րդ րոպեից, խաղում էր 10 ֆուտբոլիստով։

«Յուվենտուսը» Լիգայի փուլում առաջին 3 միավորը վաստակեց` մրցակցի դաշտում 3-2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզելով Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո-Գլիմտից»։ Կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը «Բիանկոներիի» հաղթական գնդակը խփեց 90+1-ին։

«Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 0-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բայերից»։

Դորտմունդի «Բորուսիան» տանը 4-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

«Բորուսիան», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» 10-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 4-6-րդ տեղերը, «Բայերը» 8 միավորով 13-րդն է, «Բարսան»` 7 միավորով 15-րդը, «Յուվեն»` 6 միավորով 21-րդը, «Բուդյո-Գլիմտը»` 2 միավորով 31-րդը, իսկ «Վիլյառեալը»` 1 միավորով 34-րդը։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր

«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-0

Ժյուլ Կունդե, 27 (ինքնագոլ), Էստևաո, 55, Լիեմ Դելափ, 73

Հեռացում` Ռոնալդ Արաուխո, 44 («Բարսելոնա»)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)` 0-2

Ալեխանդրո Գրիմալդո, 23, Պատրիկ Շիկ, 54

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 2-3

Օլե Բլոմբերգ, 27, Սոնդրե Ֆետ, 87 (11մ) - Լոյի Օպենդա, 48, Ուեսթոն Մաքենի, 59, Ջոնաթան Դեյվիդ, 90+1

«Մարսել» (Ֆրանսիա) - «Նյուքասլ» (Անգլիա)` 2-1

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 46, 50 - Հարվի Բարնս, 6

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)` 4-0

Սերու Գիրասի, 45+2, 54, Կարիմ Ադեյեմի, 59, Դանիել Սվենսոն, 90+5

Հեռացում` Խուան Ֆոյթ, 53 («Վիլյառեալ»)

Չիրացված 11-մետրանոց` Սերու Գիրասի, 54, Ֆաբիու Սիլվա, 81 (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»)

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 0-0

«Նապոլի» (Իտալիա) - «Քարաբախ» (Ադրբեջան)` 2-0

Սքոթ Մաքթոմինեյ, 65, Մարկո Յանկովիչ, 72 (ինքնագոլ)

Չիրացված 11-մետրանոց` Ռասմուս Հոյլուն, 56 («Նապոլի»)

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ