Չեմպիոնների լիգայում մեկնարկեց անցումային փլեյ-օֆֆը. ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Բրեստին»։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն անցկացրեց Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցի վինգերն աչքի ընկավ 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան գրանդից մեկ գոլ էլ խփեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Բրեստ» (Ֆրանսիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 0-3 (տեսանյութ)
Վիտինյա, 21 (11մ), Ուսման Դեմբելե, 45, 66
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


