Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալական «Բենֆիկայի» նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Էուրսնեսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր բելգիական «Բրյուգեի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղին (2-0), վազել 13,64 կմ, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 72 տոկոս:
Մրցանակին հավակնում էին նաև իտալական «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի ռմբարկու Կարիմ Ադեյեմին և Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը:
Եվրոպա լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն է:
25-ամյա անգլիացին գոլ էր խփել կատալոնական «Բարսելոնայի» դեմ 1/16 եզրափակիչի արտագնա խաղում (2-2), ինչպես նաև նրա գործողությունները հանգեցրել էին ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ինքնագոլին:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիասին, իսպանական «Սևիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսն ու Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի կիսապաշտպան Դմիտրի Կրիսկիվը:
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Կիպրոսի ԱԷԿ-ի իսպանացի կիսապաշտպան Անխել Գարսիան է, որն ուկրաինական «Դնեպր-1»-ի դեմ խաղում (1-0) դարձել էր հաղթական գոլի հեղինակ:
Մրցանակին հավակնում էին նաև իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը, թուրքական «Տրաբզոնսպորի» եգիպտոսցի կիսապաշտպան Մահմուդ Տրեզեգեն և չեռնոգորցի կիսապաշտպան Մարկո Յանկովիչը։
Bravo, AEK Larnaca defender Ángel García 👏👏👏#Laufenn | #UECLPOTW pic.twitter.com/KmB4hVtCjX
— UEFA Europa Conference League (@europacnfleague) February 17, 2023


