Logo

ՉԼ, ԵԼ, ԿԼ որակավորման առաջին փուլի վիճակահանությունները՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում

11:52 / 17.06.2025Ֆուտբոլ
null

«Ֆասթ Սպորտ»-ը կցուցադրի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները, որոնք կկայանան 2025թ. հունիսի 17-ին:

Վիճակահանությունները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 16:00-ին, 17:00-ին և 18:00-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» կարող է մրցել «Լուդոգորեցի» (Բուլղարիա), «Օլիմպիայի» (Սլովենիա), «Զրինսկիի» (Բոսնիա և Հերցեգովինա) կամ «Բուդուչնոստի» (Չեռնոգորիա) հետ:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացուցիչ չունի:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին Հայաստանից կմասնակցեն «Ուրարտուն» ու «Փյունիկը»: «Ուրարտուի» մրցակիցը կլինի «Նեմանը» (Բելառուս), «Բիրկիրկարան» (Մալթա), Քութայիսի «Տորպեդոն» (Վրաստան) կամ «Սիլեկսը» (Հյուսիսային Մակեդոնիա):

«Փյունիկի» մրցակիցը կլինի «Սանտա Կոլոման» (Անդորրա), «Ռասինգը» (Լյուքսեմբուրգ), «Տրե Ֆյորին» (Սան Մարինո) կամ «Ռաբոտնիչկին» (Հյուսիսային Մակեդոնիա):

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ