Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չխփեցին։
Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, բայց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն» չկարողացավ օգտվել քանակական առավելությունից։
«Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) գրանցեց «Կոպենհագենի» հետ, իսկ «Սելթիկի» ու «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղը գոլազուրկ էր՝ 0-0։
Հանդիպումները «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում էին։
Զուգահեռաբար ընթացած խաղում Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո-Գլիմտը» ոչ մի շանս չտվեց «Շտուրմին»` 5-0։ Հանդիպումը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOS, Android):
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 26-27-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ
«Բազել» (Շվեյցարիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 1-1
Շեդրան Շաքիրի, 14 (11մ) - Գաբրիել, 45+3
Հեռացում` Ջոնաս Ադջետեյ, 82 («Բազել»)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Կայրաթ» (Ղազախստան)` 0-0
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0-0
«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Շտուրմ» (Ավստրիա)` 5-0
Կասպեր Հյոգ, 7, Օդին Բյորտուֆտ, 10, Ուլրիկ Սալտենս, 25, Հակոն Էվյեն, 54, Ուլիլյամ Բովինգ, 79 (ինքնագոլ)


