Logo

ՉԼ. «Ֆերենցվարոշ» - «Նոա» խաղը կսպասարկի ԱՊԼ-ի մրցավարական անձնակազմ

00:08 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ - «Նոա» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավարական անձնակազմ` Ռոբերտ Ջոնսի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Ջոնսին եզրերում կօգնեն Դանիել Ռոբաթանը և Քրեյգ Թեյլորը, չորրորդ պաշտոնյան կլինի Էնդրյու Քիթչենը: Մրցավարի տեսաօգնականը Ջոն Բրուքսն է, նրա օգնականը` Սթիվ Մերեդթը: 

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 30-ին «Ֆերենցվարոշի» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին:

Դիմակայության առաջին խաղում, որը տեղի էր ունեցել Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, «Նոան» պարտվել էր 1-2 հաշվով: Այդ խաղը սպասարկել էր Իսպանիայի Լա լիգայի մրցավարական անձնակազմ` Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ