Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ - «Նոա» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավարական անձնակազմ` Ռոբերտ Ջոնսի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Ջոնսին եզրերում կօգնեն Դանիել Ռոբաթանը և Քրեյգ Թեյլորը, չորրորդ պաշտոնյան կլինի Էնդրյու Քիթչենը: Մրցավարի տեսաօգնականը Ջոն Բրուքսն է, նրա օգնականը` Սթիվ Մերեդթը:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 30-ին «Ֆերենցվարոշի» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին:
Դիմակայության առաջին խաղում, որը տեղի էր ունեցել Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, «Նոան» պարտվել էր 1-2 հաշվով: Այդ խաղը սպասարկել էր Իսպանիայի Լա լիգայի մրցավարական անձնակազմ` Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորությամբ:


