Logo

ՉԼ․ Հոլանդի ապշեցուցիչ ռեկորդը

11:28 / 19.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը, տեղեկացնում է Squawka-ն։

Նորվեգացին եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է ընդամենը 49 հանդիպում։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռուդ վան Նիստելռոյին, որը 50 գոլ խփել էր 62 խաղում։

Հիշեցնենք, որ Հոլանդի գոլն օգնել էր «Մանչեսթեր Սիթիին» առավելության հասնել «Նապոլիի» հետ պայքարում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ