Logo

972 օր է՝ «Ինտերն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում

20:55 / 06.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերում երկու տարուց ավելի պարտություն չի կրել, գրում է TNT Sports-ը։

«Ներաձուրիի»` «Ջուզեպե Մեացա» ստադիոնում վերջին պարտությունից 972 օր է անցել։ Միլանյան գրանդին հյուրընկալվելիս վերջինը հաղթել է Մյունխենի «Բավարիան» (2-0) 2022թ. սեպտեմբերի 7-ին։

«Ինտերը» մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչում է և մայիսի 6-ին դիմակայության պատասխան խաղում սեփական դաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Ակումբներն առաջին խաղում Կատալոնիայի մայրաքաղաքում գոլառատ ոչ-ոքի են գրանցել` 3-3։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ