Logo

ՉԼ. Իշտվան Կովաչը` «Ռեալ» - «Ման. Սիթի» հանդիպման մրցավար

13:56 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Իշտվան Կովաչը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եզրերում նրա օգնականները կլինեն Միխայ Մարիկան ու Ֆերենց Տունոդը, չորրորդ պաշտոնյան` Հորացիու Ֆեսնիկը։ VAR-ի պատասխանատուն նիդերլանդցի Դենիս Հեգլերն է, նրա օգնականը՝ լեհ Տոմաշ Կվյատկովսկին։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղում իսպանական գրանդը հաղթել է 3-2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ