Logo

ՉԼ. Խեսուս Խիլ Մանսանոն՝ «Սելթիկ» - «Բավարիա» խաղի մրցավար, մյուս նշանակումները

15:19 / 10.02.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրվա մրցավարական անձնակազմին, հաղորդում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը:

«Սելթիկ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի իսպանացի Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական անձնակազմը: Կառլոս դել Սերո Գրանդեն կլինի VAR-ի պատասխանատուն:

Մյուս նշանակումները.

Խաղ Մրցավար VAR-ի պատասխանատու
«Բրյուգե» - «Ատալանտա» Ումութ Մելեր (Թուրքիա) Պոլ վան Բուկել (Նիդերլանդներ)
«Ֆեյենորդ» - «Միլան» Խոսե Մարիա Սանչես (Իսպանիա) Խուան Մարտինես Մունուերա (Իսպանիա)
«Մոնակո» - «Բենֆիկա» Մաուրիցիո Մարիանի (Իտալիա) Դանիելե Չիֆի (Իտալիա)

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրը փետրվարի 12-ն է: «Բրյուգե» - «Ատալանտա» խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին, իսկ մյուս հանդիպումները՝ կեսգիշերին: Բոլոր խաղերը հասանելի կլինեն Fast TV հավելվածում (iOSAndroid): 

ՉԼ. Կլեման Տյուրպենը՝ «Ման. Սիթի» - «Ռեալ» խաղի մրցավար, մյուս նշանակումները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ