ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմին, հայտնում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն:
Մյուս նշանակումները.
| Խաղ | Մրցավար | VAR-ի պատասխանատու |
| «Բրեստ» - ՊՍԺ | Իրֆան Պելտո (Բոսնիա և Հերցեգովինա) | Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան) |
| «Յուվենտուս» - ՊՍՎ | Դանիել Զիբերտ (Գերմանիա) | Կրիստիան Դինգերտ (Գերմանիա) |
| «Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ» | Էսպեն Էսկոս (Նորվեգիա) | Դենիս Հիգլեր (Նիդերլանդներ) |
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրը փետրվարի 11-ն է: «Բրեստ» - ՊՍԺ խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին, իսկ մյուս հանդիպումները՝ կեսգիշերին: Բոլոր խաղերը հասանելի կլինեն Fast TV հավելվածում (iOS, Android):


