Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի չեմպիոն «Լեխը» սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթեց իսլանդական «Բրեյդաբլիկին»։
Պոզնանը ներկայացնող ակումբից հեթ-տրիկ գրանցեց շվեդ հարձակվող Միքայել Իշակը` բոլոր դեպքերում մրցակցի դարպասը գրավելով 11-մետրանոցից։
Գլազգոյի «Ռեյնջերսը» 2-0 հաշվով առավելության հասավ հունական «Պանատինայկոսի դեմ խաղում։
Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 30-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպումներ
«Լեխ» (Լեհաստան) - «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա)` 7-1 (տեսանյութ)
Անտոնիո Միլիչ, 4, Միքայել Իշակ, 37, 45+3, 85 (բոլորը` 11մ), Ժոել Պերեյրա, 42, Լեո Բենգստոն, 45+6, Ֆիլիպ Յագելո, 77 - Հյոսկուլդուր Գունլաուգսոն, 28 (11մ)
Հեռացում` Վիկտոր Մարգեյրսոն, 32 («Բրեյդաբլիկ»)
«Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 2-0 (տեսանյութ)
Ֆինդլի Կյորտիս, 52, Ջեյդի Գասամա, 78
Հեռացում` Գիորգիոս Վագիանիդիս, 58 («Պանատինայկոս»)


