Ֆեդերիկո Կիեզան կընդգրկվի «Լիվերպուլի»՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակում, հայտնել է Առնե Սլոթը «Քրիստալ Փելասի» դեմ հանդիպմանը նախորդած ասուլիսին։
«Լեոնին ծանր վնասվածք է ստացել։ Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության՝ ֆուտբոլիստի՝ 2 կամ ավելի ամսով շարքից դուրս մնալու դեպքում նրան կարող է փոխարինել մեկ այլ խաղացող։ Մենք որոշել ենք, որ Լեոնիի փոխարեն հայտացուցակում կընդգրկվի Ֆեդերիկո Կիեզան»,- ասել է Սլոթը։
Հիշեցնենք, որ Ջեովանի Լեոնին կտրել է խաչաձև կապանները։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


