Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 5-0 հաշվով հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։
Ալմաթիում կայացած խաղում «Արքայական ակումբից» հեթ-տրիկ գրանցեց Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 60-ի։
Մադրիդյան գրանդից դարպասի մեկական գրավմամբ էլ աչքի ընկան Էդուարդո Կամավինգան ու Բրահիմ Դիասը։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով գլխավորեց Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ «Կայրաթը» միավոր չունի և 36-րդն է։
Զուգահեռաբար ընթացած խաղում «Ատալանտան» 2-1 հաշվով տանը հաղթեց «Բրյուգեին»։ «Բրյուգեն» 3 միավորով 5-րդն է, «Ատալանտան»` նույնքան միավորով 15-րդը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Կայրաթ» (Ղազախստան) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 0-5
Կիլիան Մբապե, 25 (11մ), 52, 74, Էդուարդո Կամավինգա, 83, Բրահիմ Դիաս, 90+3
«Ատալանտա» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 2-1
Լազար Սամարջիչ, 74 (11մ), Մարիո Պաշալիչ, 87 - Խրիստոս Ցոլիս, 38
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


