Logo

ՉԼ. Մբապեի պոկերը, «Արսենալը» հաղթեց «Բավարիային», «Լիվերպուլի» հերթական պարտությունը

01:58 / 27.11.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Բավարիային»։

Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում «Զինագործներից» մեկական գոլ խփեցին Յուրիեն Թիմբերը, Նոնի Մադուեկեն ու Գաբրիել Մարտինելին։

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս գերգոլառատ պայքարում 4-3 հաշվով հաղթեց Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին»։

«Արքայական ակումբի» բոլոր գոլերը խփեց Կիլիան Մբապեն` գրանցելով պոկեր։

ՊՍԺ-ն ու «Տոտենհեմը» նույնպես գերգոլառատ հանդիպում պարգևեցին. փարիզյան գրանդը հաղթեց 5-3 հաշվով։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հեթ-տրիկ ձևակերպեց կիսապաշտպան Վիտինյան։

«Լիվերպուլը» նորից ձախողվեց` սեփական դաշտում 1-4 հաշվով պարտվելով ՊՍՎ-ին։ Մերսիսայդյան գրանդը վերջին 12 խաղում 9 պարտություն է կրել։

Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 2-1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Ինտերից»` վճռորոշ գոլը խփելով ավելացված երրորդ րոպեին։

5-րդ տուրից հետո «Արսենալը» 15 միավորով Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակ առաջատարն է։ ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերն» ու «Ռեալը» 12-ական միավոր ունեն և զբաղեցնում են համապատասխանաբար 2-5-րդ տեղերը։

«Աթլետիկոն» 9 միավորով 12-րդն է, «Լիվերպուլը»` նույնքան միավորով 13-րդը ՊՍՎ-ն` 8 միավորով 15-րդը, «Տոտենհեմը»` նույնքան միավորով 16-րդը, «Օլիմպիակոսը»` 2 միավորով 33-րդը։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 3-1

Յուրիեն Թիմբեր, 22, Նոնի Մադուեկե, 69, Գաբրիել Մարտինելի, 77 - Լենարտ Կառլ, 32

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 3-4

Չիկինյու, 8, Մեհդի Թարեմի, 52, Այուբ Էլ Կաբի, 81 - Կիլիան Մբապե, 22, 24, 29, 60

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 2-1

Խուլիան Ալվարես, 9, Խոսե Մարիա Խիմենես, 90+3 - Պյոտր Զելինսկի, 54

«Լիվերպուլ» (Անգլիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-4

Դոմինիկ Սոբոսլայ, 16 - Իվան Պերիշիչ, 6 (11մ), Գուս Թիլ, 56, Կոուհաիբ Դրիուշ, 73, 90+1

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 5-3

Վիտինյա, 45, 53, 76 (11մ), Ֆաբիան Ռուիս, 59, Ուիլյամ Պաչո, 65 - Ռիշառլիսոն, 35, Ռանդալ Կոլո-Մուանի, 50, 72

Հեռացում` Լյուկա Էռնանդես, 90+3 (11մ)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 3-0

Ժեովանի Կենդա, 24, Լուիս Սուարես, 31, Ֆրանսիշկու Տրինկաու, 70

«Այնտրախտ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 0-3

Ադեմոլա Լուքման, 60, Էդերսոն, 62, Շառլ դե Կետելարե, 65

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ