Logo

ՉԼ. «Նոան» Աբովյանում պարտվեց «Ֆերենցվարոշին»

21:51 / 22.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանում 1-2 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին»։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 36-րդ րոպեին մրցակցի ինքնագոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն հունգարական ակումբն առաջին խաղակեսի վերջին գրոհը դարպասի գրավման վերածեց։ «Ֆերենցվարոշը» հաղթական գոլն էլ խփեց 50-րդ րոպեին։

82-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, սակայն «Նոան» չկարողացավ օգտվել քանակական առավելությունից։

«Ֆերենցվարոշի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Բուդապեշտում։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Նոա» (Հայաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 1-2 (տեսանյութ)

Ստեֆան Գարթենման, 36 (ինքնագոլ) - Կալուկ Օ'Դաուդա, 45, Բառնաբաշ Վարգա, 50

Հեռացում` Իբրահիմ Սիսե, 82 («Ֆերենցվարոշ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ