Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանում 1-2 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին»։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 36-րդ րոպեին մրցակցի ինքնագոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն հունգարական ակումբն առաջին խաղակեսի վերջին գրոհը դարպասի գրավման վերածեց։ «Ֆերենցվարոշը» հաղթական գոլն էլ խփեց 50-րդ րոպեին։
82-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, սակայն «Նոան» չկարողացավ օգտվել քանակական առավելությունից։
«Ֆերենցվարոշի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Բուդապեշտում։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Նոա» (Հայաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 1-2 (տեսանյութ)
Ստեֆան Գարթենման, 36 (ինքնագոլ) - Կալուկ Օ'Դաուդա, 45, Բառնաբաշ Վարգա, 50
Հեռացում` Իբրահիմ Սիսե, 82 («Ֆերենցվարոշ»)