Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։
Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփեց Իմրան Ուլադ Օմարը և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Պոդգորիցայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Նոա» (Հայաստան) - «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)` 1-0
Իմրան Ուլադ Օմար, 68