Գերմանացի Ֆելիքս Ցվայերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Արսենալ» դիմակայության պատասխան հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ցվայերին եզրերում կօգնեն Ռոբերտ Կեմպտերը և Քրիստիան Դիթցը, տեսաօգնականը Բաստիան Դանկերտն է, նրա օգնականը՝ Բենիամին Բրանդտը, իսկ չորրորդ պաշտոնյան` Հարմ Օսմերսը։
Դիմակայության առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» Լոնդոնում հաղթել է 1-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Կարդացեք նաև՝
- «Որոշված է». Ֆլիկն ասել է՝ ով կպաշտպանի «Բարսայի» դարպասն «Ինտերի» ու «Ռեալի» դեմ խաղերում
- Դենզել Դյումֆրիսը Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է
- Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը
- ՉԼ. «Ինտեր» - «Բարսելոնա». Մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։