Իտալիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Մաուրիցիո Մարիանին, որին եզրերում կօգնեեն Ստեֆանո Ալասիոն և Ալբերտո Տեգոնին, տեսաօգնականը կլինի Մարկո Դի Բելոն, նրա օգնականը` Ալեսանդրո Դի Պաոլոն, չորրորդ պաշտոնյան` Մատեո Մարչենարոն։
Խաղային օրվա մյուս կենտրոնական` «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի Իշտվան Կովաչը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան ու Ֆերենց Տունյոգին, տեսաօգնականը Բաստիան Դանկերտն է (Գերմանիա), նրա օգնականը` Ֆեդայի Սանը (Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան` Մարչել Բիրսանը (Ռումինիա)։
Երկու հանդիպումներն էլ կկայանան հոկտեմբերի 4-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։ «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի, իսկ ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը` «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


