Logo

ՉԼ. ՊՍԺ-ի, «Ինտերի», «Բավարիայի», «Լիվերպուլի» հաղթանակները

00:56 / 18.09.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն սեփական դաշտում 4-0 հաշվով վատահ հաղթանակ տարավ «Ատալանտայի» դեմ խաղում։

«Բավարիան» Մյունխենում 3-1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Տանտերերից դուբլ գրանցեց Հարի Քեյնը։ 

«Ինտերը» Մարկուս Թյուրամի դուբլի շնորհիվ մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Այաքսի» դեմ պայքարում։

Միլանյան գրանդի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին։

«Լիվերպուլն» էլ «Էնֆիլդում» համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

Մերսիսայդյան գրանդն Էնդրյու Ռոբերտսոնի ու Մոհամեդ Սալահի գոլերի արդյունքում արդեն 6-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացավ, բայց հետագայում մադրիդյան ակումբի  կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն դուբլ ձևակերպեց` հավասարեցնելով հաշիվը։

Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկն ավելացված երկրորդ րոպեին խփեց տանտերերի հաղթական գնդակը։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր

«Բավարիա» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)` 3-1

Թրևո Չալոբա, 20 (ինքնագոլ), Հարի Քեյն, 27 (11մ), 63 - Քոուլ Պալմեր, 29։

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա)` 0-2

Մարկուս Թյուրամ, 42, 47

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 4-0

Մարկինյոս, 3, Խվիչա Կվարացխելիա, 39, Նունու Մենդեշ, 51, Գոնսալու Ռամուշ, 90+1

Չիրացված 11-մետրանոց` Բրեդլի Բարկոլա, 44 (ՊՍԺ)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 3-2

Էնդրյու Ռոբերտսոն, 4, Մոհամեդ Սալահ, 6, Վիրջիլ վան Դեյկ, 90+2 - Մարկոս Լյորենտե, 45+3, 81

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Պաֆոս» (Կիպրոս)՝ 0-0

Հեռացում՝ Բրունո, 26 («Պաֆոս»)

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2-2

Յուսուֆա Մբոջի, 23, 74 - Դանիել Բասի, 78, Սոնդրե Ֆետ, 90

Չիրացված 11մ՝ Կասպեր Հյոգ, 54 («Բուդյո-Գլիմտ»)

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ