Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում գործող գավաթակիր ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 7-2 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։
Փարիզյան գրանդից դուբլ գրանցեց Դեզիրե Դուեն, մեկական գոլ խփեցին Ուիլյամ Պաչոն, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն ու Վիտինյան։
«Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում Վիկտոր Դյոկերեշի դուբլի, Գաբրիելի ու Գաբրիել Մարտինելիի գոլերի շնորհիվ 4-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
«Ինտերը» մրցակցի դաշտում ոչ մի շանս չտվեց Բելգիայի չեմպիոն «Յունիոն Սենթ-Ժիլուազին»` հաղթելով 4-0 հաշվով։
«Ներաձուրիի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դաշտ դուրս չեկավ։
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» դեմ խաղում։
Իտալիայի չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում 2-6 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Էյնդհովենի ՊՍՎ-ից։
Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն։ Նույնքան միավոր ունեն նաև «Ինտերն» ու «Արսենալը»։ «Բորուսիան» և «Սիթին» 7-ական միավորով համապատասխանաբար չորրորդն ու 5-րդն են։ ՊՍՎ-ն 4 միավորով 11-րդն է, «Նապոլին»` 3 միավորով 22-րդը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր
«Արսենալ» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 4-0
Գաբրիել, 57, Գաբրիել Մարտինելի, 64, Վիկտոր Դյոկերեշ, 67, 71
«Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 2-7
Ալեիշ Գարսիա, 38 (11մ), 54 - Ուիլյամ Պաչո, 7, Դեզիրե Դուե, 41, 45+3, Խվիչա Կվարացխելիա, 44, Նունու Մենդեշ, 50, Ուսման Դեմբելե, 66, Վիտինյա, 90
Հեռացում` Ռոբերտ Անդրիխ, 31 («Բայեր»), Իլյա Զաբառնի, 37 (ՊՍԺ)
Չիրացված 11-մետրանոց` Ալեխանդրո Գրիմալդո, 25 («Բայեր»)
«Յունիոն Սենթ-Ժիլուազ» (Բելգիա) - «Ինտեր» (Իտալիա)` 0-4
Դենզել Դյումֆրիս, 41, Լաուտարո Մարտինես, 45+1, Հաքան Չալհանօղլու, 53 (11մ), Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 76
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 0-2
Էռլինգ Հոլանդ, 17, Բեռնարդու Սիլվա, 40
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Նապոլի» (Իտալիա)` 6-2
Ալեսանդրո Բոնջոռնո, 35 (ինքնագոլ), Իսմայել Սայբարի, 38, Դենիս Ման, 54, 80, Ռիկարդո Պեպի, 87, Կոուհաիբ Դրիոշ, 89 - Սքոթ Մաքթոմինեյ, 31, 86
Հեռացում` Լորենցո Լուկա, 76 («Նապոլի»)
«Նյուքասլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 3-0
Էնթոնի Գորդոն, 32, Հարվի Բարնս, 71, 83
«Կոպենհագեն» (Դանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 2-4
Վալդեմար Անտոն, 33 (ինքնագոլ), Վիկտոր Դադասոն, 90+1 - Ֆելիքս Նմեչա, 20, 76, Ռամի Բենսեբայինի, 61 (11մ), Ֆաբիու Սիլվա, 87
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


