Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
«Բլաուգրանայից» 19-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերան Տոռեսը, իսկ փարզիյան գրանդից 38-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 17-ամյա կիսապաշտպան Սենի Մայուլուն։
Հյուրերի հաղթական գնդակը 90-րդ րոպեին խփեց Գոնսալու Ռամուշը։
«Պարի Սեն-Ժերմենը» 6 միավորով երրորդն է, «Բարսան»` 3 միավորով 16-րդը։
«Մանչեսթեր Սիթին» Էռլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ մրցակցի դաշտում հաղթում էր «Մոնակոյին», բայց 90-րոպեին բաց թողեց առավելությունը. գրանցվեց 2-2 հաշիվը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4 միավորով 8-րդն է, «Մոնակոն»` 1 միավորով 30-րդը։
«Արսենալը» Լոնդոնում 2-0 հաշվով առավելության հասավ «Օլիմպիակոսի» դեմ խաղում։
«Զինագործները» երկրորդ հաղթանակը տարան` 6 միավորով բարձրանալով 5-րդ տեղ, «Օլիմպիակոսը» 1 միավորով 29-րդն է։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-2
Ֆերան Տոռես, 19 - Սենի Մայուլու, 38, Գոնսալու Ռամուշ, 90
«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 2-0
Գաբրիել Մարտինելի, 12, Բուկայո Սակա, 90+2
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 2-2
Ջորդան Թեզե, 18, Էրիկ Դայեր, 90 (11մ) - Էռլինգ Հոլանդ, 15, 44
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 2-2
Ժորժ Միկաուտաձե, 18, Ռենատու Վեյգա, 90 - Ֆեդերիկո Գատի, 49, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 56
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 4-1
Դանիել Սվենսոն, 28, Կառնի Չուկվուեմեկա, 50, Սերու Գիրասի, 82, Յուլիան Բրանդտ, 90+1 - Գորկա Գուրուսետա, 61
«Բայեր» (Գերմանիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-1
Քրիստիան Կոֆանե, 65 - Իսմայիլ Սայբարի, 72
«Նապոլի» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 2-1
Ռասմուս Հոյլունդ, 36, 79 - Լուիս Սուարես, 62 (11մ)
Կարդացեք նաև՝
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


