ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցն է։
Փարիզյան գրանդն «Արսենալի» դեմ պատասխան խաղում նույնպես հաղթեց` 2-1։ Դիմակայության առաջին խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Լոնդոնում առավելության էր հասել 1-0 հաշվով։
«Պարի Սեն-Ժերմենից» դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Աշրաֆ Հաքիմին, «Զինագործները» պատասխանեցին միայն Բուկայո Սակայի գոլով։
ՊՍԺ-ն պատմության մեջ երկրորդ անգամ կխաղա ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչում, որտեղ մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում կմրցի Հենրիխ Մխիթարյանի «Ինտերի» դեմ։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա)` 2-1 (առաջին խաղը` 1-0) (տեսանյութ)
Ֆաբիան Ռուիս, 28, Աշրաֆ Հաքիմի, 72 - Բուկայո Սակա, 76
Չիրացված 11-մետրանոց` Վիտինյա, 69 (ՊՍԺ)
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։