Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է Կանանց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Տվենտե» (Նիդերլանդներ) - «Չելսի» (Անգլիա) հանդիպման տեսուչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նելլի Ստեփանյանն էլ կլինի երկրորդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) հանդիպման տեսուչը։
«Տվենտե» - «Չելսի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին, մեկնարկը` ժամը 20:45-ին, «Աթլետիկո» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը` հոկտեմբերի 16-ին։ Այդ խաղը նույնպես կմեկնարկի ժամը 20:45-ին։


