Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Ջուդ Բելինգհեմի միակ գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
«Լիվերպուլը» մրցակցի դաշտում 5-1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում։ «Չելսին» էլ տանը նույն հաշվով հաղթեց «Այաքսին»։
«Բավարիան» շանս չտվեց բելգիական «Բրյուգեին»` 4-0։
Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն։ Նույնքան միավոր ունեն նաև «Բավարիան», «Ինտերը», «Արսենալն» ու «Ռեալը»։ «Լիվերպուլն» ու «Չելսին» միավորների քանակը հասցրին 6-ի և զբաղեցնում են համապատասխանաբար 10-րդ ու 11-րդ տեղերը։
«Բրյուգեն» 3 միավորով 20-րդն է, «Այնտրախտը»` նույնքան միավորով 22-րդը, «Յուվենտուսը»` 2 միավորով 25-րդը։ «Այաքսը» պարտվել է բոլոր խաղերը և վերջինն է` 36-րդը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 1-0
Ջուդ Բելինգհեմ, 58
«Այնտրախտ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 1-5
Ռասմուս Քրիստենսեն, 26 - Ուգո Էկիտիկե, 35, Վիրջիլ վան Դեյկ, 39, Իբրահիմա Կոնատե, 44, Կոդի Գակպո, 66, Դոմինիկ Սոբոսլայ, 70
«Չելսի» (Անգլիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 5-1
Մարկ Գիու, 18, Մոյզես Կայսեդո, 27, Էնցո Ֆեռնանդես, 45 (11մ), Էստևաո, 45+6 (11մ), Թայրիք Ջորջ, 48 - Վաութ Վեգհորսթ, 33 (11մ)
Հեռացում` Կենեթ Թեյլոր, 15 («Այաքս»)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 4-0
Լենարթ Կառլ, 5, Հարի Քեյն, 14, Լուիս Դիաս, 34, Նիկոլաս Ջեքսոն, 79
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 2-1
Ժենի Կատամո, 71, Ալիսոն Սանտոս - Իգոր Պայշաո,14
Հեռացում` Էմերսոն, 45+2 («Մարսել»)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 0-0
«Ատալանտա» (Իտալիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)` 0-0
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


