Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» մադրիդյան դերբիում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»։
«Արքայական ակումբին» արդեն չորրորդ րոպեին առաջ մղեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն, սակայն 32-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը պտտեցրած շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու խփեց հյուրերի պատասխան գոլը։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլը 55-րդ րոպեին խփեց Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը։
Լոնդոնի «Արսենալը» մրցակցի դաշտում ոչ մի շանս չտվեց Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ին և ջախջախեց 7-1 հաշվով։
«Զինագործներից» դուբլ գրանցեց թիմի ավագ Մարտին Էդեգորը, մեկական գոլ խփեցին Յուրիեն Թիմբերը, Էթան Նվաներին, Միկել Մերինոն, Լեանդրո Տրոսարդը և Ռիկարդո Կալաֆյորին։
Դորտմունդի «Բորուսիան» տանը չկարողացավ հաղթել «Լիլին»` 1-1։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 12-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 2-1 (տեսանյութ)
Ռոդրիգո, 4, Բրահիմ Դիաս, 55 - Խուլիան Ալվարես, 32
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Արսենալ» (Անգլիա)` 1-7 (տեսանյութ)
Նոա Լանգ, 43 (11մ) - Յուրիեն Թիմբեր, 18, Էթան Նվաների, 21, Միկել Մերինո, 31, Մարտին Էդեգոր, 47, 73, Լեանդրո Տրոսարդ, 48, Ռիկարդո Կալաֆյորի, 85
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 1-1 (տեսանյութ)
Կարիմ Ադեյեմի, 22 - Հակոն Արնար Հարալդսոն, 68


