ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին չորս խաղերի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Մրցանակի համար կպայքարեն Բրաիմ Դիասը («Ռեալ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Մատեո Գենդուզին («Լացիո») ու Կիլիան Մբապեն (ՊՍԺ):
Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում:
Ներկայացվել են նաև շաբաթվա լավագույն գոլերը և սեյվերը:


