Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-1 հաշիվը գրանցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Սվիֆթ Էսպերանժի» հետ:
Սլովակիայի չեմպիոնի կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 46-րդ րոպեին:
«Սլովանի» միակ գոլը խփեց սլովակ կիսապաշտպան Վլադիմիր Վայսը: Դաշտի տերերը մեկ խաղակես անցկացրրին 10 ֆուտբոլիստներով, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Լյուքսեմբուրգում:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» և բոսնիական «Զրինսկիի» դիմակայության հաղթողի հետ: Երևանում կայացած առաջին խաղում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով:
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 1-1 (տեսանյութ)
Վլադիմիր Վայս, 25 - Դոմինիկ Շտոլց, 22 (11մ)
Հեռացում՝ Յուրայ Կուցկա, 45+6 («Սլովան»)