Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։
Հյուրերից դուբլ գրանցեց «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։
«Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Լեխ» (Լեհաստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 1-3 (տեսանյութ)
Միքայել Իշակ, 34 - Ռադե Կրունիչ, 9, 51, Բրունո Դուարտե, 73


Կարդացեք նաև՝


