Logo

ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները

01:15 / 20.08.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։

Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։

Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն կրեց նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։

«Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

Զուգահեռաբար ընթացած վերջին խաղում էլ «Բրյուգեն» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ

«Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 1-3 (տեսանյութ)

Դանիլո, 50 - Ռոմեո Վերման, 3, Յորնե Սպիլերս, 7, Բրենդոն Մեխելե, 20

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Քարաբախ» (Ադրբեջան)` 1-3 (տեսանյութ)

Բառնաբաշ Վարգա, 29 - Մարկո Յանկովիչ, 50, Կևին Մեդինա, 67, Մուսա Գուրբանլի, 85

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Պաֆոս» (Կիպրոս)` 1-2

Բրունո Դուարտե, 58 - Ժոաու Կորեյրա, 1, Պեպե, 52 (11մ)

Չիրացված 11-մետրանոց` Բրունո Դուարտե, 58 («Ցրվենա Զվեզդա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ