Logo

ՉԼ-ում «Նոայի» մրցակից «Բուդուչնոստը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել

14:54 / 30.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ Նենադ Լալատովիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

47-ամյա մասնագետը նախկինում աշխատել է բազմաթիվ ակումբներում` սերբական «Վոյվոդինայում», «Մլադոստում», «Սպարտակ Սուբոտիցայում», «Ռադնիչկի Նիշում», ուկրաինական «Զարիայում», Սերբիայի Մ21 հավաքականում և այլուր։

Լալատովիչը փոխարինել է վերջերս պաշտոնանկ արված Իվան Բռնովիչին։

«Բուդուչնոստը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակիցն է։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 15-ին Պոդգորիցայում։

Կարդացեք նաև`

Եվրագավաթներում հայկական ակումբների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել Իմրան Ուլադ Օմարի հետ
«Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է վրացական «Գարեջիին»
Ալեն Գրգիչը` «Նոայի» ֆուտբոլիստ
«Ուրարտուն» գոլառատ պայքարում հաղթել է Թբիլիսիի «Դինամոյին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ