Logo

ՉԼ. «Ուրարտու» - «Զրինսկի» դիմակայության ժամանակացույցը և հաջորդ հավանական մրցակիցը

14:40 / 21.06.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» հետ:

Թիմերի առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 18-ին (Երևանի ժամանակով 21։00-ին) Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

Լուսանկարը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ