Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 0-1 հաշվով պարտվեց բոսնիական «Զրինսկիին»:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած հանդիպումից:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում;
Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:























