Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ուրարտուն» Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում վերջին մարզումն է անցկացրել «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից առաջ։
«Զրինսկի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը տնային պարտություն էր կրել նվազագույն հաշվով: Դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն