Logo

ՉԼ. «Ուրարտուն» առաջին խաղակեսից հետո պարտվում է «Զրինսկիին»

22:50 / 18.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվում է բոսնիական «Զրինսկիին»:

Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար էր խաղադաշտում:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կատարեցին երեք հարված, երկուսը՝ դիպուկ: «Զրինսկիի» ֆուտբոլիստները կատարեցին չորս հարված: 27-րդ րոպեին այդ հարվածներից մեկը գոլի վերածեց բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան: 32-ամյա ֆուտբոլիստը բոսնիացի պաշտպան Յոսիպ Չորլուկայի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասը:

Առաջին խաղակեսի միակ գոլը՝ տեսանյութով:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ուրարտուն» տնային ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին:

Դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա