Logo

ՉԼ. «Ուրարտուն» մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա

11:32 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին մասնակցելու համար մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուն» դիմակայության առաջին խաղում տնային ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ Դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Չեմպիոնների լիգա. «Զրինսկի» - «Ուրարտու» խաղի մրցավարները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ