Logo

ՉԼ. «Ուրարտուն» ժամանել է Մոստար

17:41 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հուլիսի 18-ին Մոստարի «Զրինսկի» ստադիոնում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղը կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը տնային պարտություն էր կրել 0-1 հաշվով:

Հիշեցնենք, որ դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Չեմպիոնների լիգա. «Զրինսկի» - «Ուրարտու» խաղի մրցավարները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ