ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի երկրորդ խաղային օրը մեկնարկեց անակնկալ արդյունքներով:
Կատալոնական «Ժիրոնան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց ավստրիական «Շտուրմ Գրացին»: Խաղի միակ գոլը 58-րդ րոպեին խփեց դանիացի հարձակվող Միկա Բայրեթը:
Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտն» էլ արտագնա խաղում 1-5 հաշվով պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»:
«Շտուտգարտը» չորս միավորով 27-րդն է, «Շտուրմը», «Ժիրոնան» և «Ցրվենա Զվեզդան» երեքական միավորով բաժանում են 29-31-րդ տեղերը:
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Շտուրմ» (Ավստրիա) - «Ժիրոնա» (Իսպանիա)՝ 1-0 (տեսանյութ)
Միկա Բայրեթ, 58
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)՝ 5-1 (տեսանյութ)
Սիլաս Մվումպա, 12, Ռադե Կրունիչ, 31, Միրկո Իվանիչ, 65, Նեմանյա Ռադոնյիչ, 69, 88 - Էրմեդին Դեմիրովիչ, 5