Logo

Չպատմված պատմություններ. Դա Վինչին՝ բնության գիտակ (Մաս 1)

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:57 / 01.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

ՄԱՍ 1

Իմպրեսիոնիզմ պատահական անվան, այդ ուղղությանը իբրև թե դավանելու պատրվակով համախմբվեցին տարբեր անհատականությունների տեր, երբեմն գեղանկարչության հիմունքների մասին հակադիր, տարբեր կարծիքներ ունեցող նկարիչներ, որոնց համար ամենակարևորը շրջապատի անտարբերության, երբեմն նաև ծաղրական վերաբերմունքի դեմ պայքարելն էր, այդ պայքարից հաղթանակած դուրս գալը: Կարևորը նաև Ակադեմիայի և սալոնի առջև չխոնարհվելն էր, նրանց կողմից պարտության չմատնվելու, չճզմվելու՝ երբեմն ֆանատիզմի հասնող ձգտումը:

Միակ, սակայն ամենաբնորոշ գիծն անսահման սերն էր բնության նկատմամբ, նրա մեջ բոլոր ճշմարտությունները որոնելու ու գտնելու համոզմունքը:

Այդ իսկ պատճառով իմպրեսիոնիստները ժխտում էին գեղանկարչական ցանկացած դպրոցի ավանդույթների առկայությունը՝ ինչպես իրենց ընկերության շրջանակում, այնպես էլ ամենուրեք: Նրանց ապրած կյանքը, նրանց գործը, նրանց ստեղծագործությունը մի բողոք էր, ընդվզում, որը երբեք չձևավորվեց իբրև իր օրենքներն ու ավանդույթներն ունեցող դպրոց, այլ մնաց որպես որոշակի շրջանակներում գոյություն ունեցող ուղղություն: 

Ինչ վերաբերում է իմպրեսիոնիստների գեղանկարչական տեխնիկային, ապա Մոնեի ոչ բոլոր համախոհներն ընդունեցին մանր վրձնահարվածների սկզբունքը, կամ էլ մինչև վերջ հավատարիմ մնացին նրան: Նկարիչներից յուրաքանչյուրը գնաց իր սեփական՝ չտրորված ու չփոշոտված ճանապարհով՝ հլու անձնական ստեղծագործական զգացողությանը: 

Այս ամենի հետ միասին, այնուամենայնիվ, կար մի ընդհանրություն, որի մասին արժե փոքր-ինչ մանրամասն խոսել:


Leonardo Da Vinci: artist, thinker and revolutionary | Art | History &  Theory Леонардо да Винчи - Изучение градаций теней на сферах 1492 | Возрождение,  Ренессанс | ArtsViewer.com


Լեոնարդո դա Վինչին, որ ոչ միայն հանճարեղ նկարիչ էր, այլև բնության մեծ գիտակ, ժամանակին գրել է. «Մենք կարող ենք ասել, որ համարյա ոչ մի դեպքում լուսավորված մարմինների մակերեսը նման չէ այդ մարմինների իրական գույնին»: Ասածը հաստատելու համար նկարիչը բերում է հետևյալ փորձի օրինակը, որը ցանկության դեպքում և ցանկացած ձևով կարող է կրկնել յուրաքանչյուրը: Վերցրեք սպիտակ թղթի մի կտոր, տեղավորեք այն մի մութ տեղ և տարբեր աղբյուրներից դրանց վրա լույսի ճառագայթներ ուղղեք: Վերածննդի հանճարեղ վարպետը իբրև լույսի աղբյուրներ օգտագործում էր արևի և կրակի լույսը: Սպիտակ թղթի վրա երկու տարբեր գույն էր ստացվում: 

Օգտագործելով նման փորձերից ստացված արդյունքները, Լեոնարդո դա Վինչին հետագայում գրում է. «Ոչ մի մարմին լիովին ի հայտ չի բերում իր բնական գույնը... նախ՝ դրա պատճառը միջանկյան ոլորտն է, որը գոյություն ունի առարկայի և աչքի միջև, երկրորդ՝ մարմինը լուսավորող առարկաներն իրենց մեջ գունային որևէ որակ են պարունակում»: Նկարչության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդը կհասկանա, որ այստեղ խոսքը գունային հեռանկարի և ռեֆլեքսի շուրջն է: Բայց այդ մասին՝ հետո: Առայժմ հիշենք միայն այն պարզ միտքը, որ առարկաների գույն ասած հասկացությունը մաքուր պատրանք է, ավելի ճիշտ՝ լուսավորման աղբյուրից կախված մի հասկացություն:

Շարունակելի....

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ