Լոնդոնի «Չելսիի» դանիացի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենին ձեռք բերելու պայքարում ֆավորիտ են կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»՝ հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մարզական լրագրողն ընդգծում է, որ Դանիայի հավաքականի պաշտպանը, «Չելսիի» հանդեպ հարգանքից ելնելով, չի տեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ՝ չնայած նրան, որ Անգլիայում մի շարք թիմեր ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Քրիստենսենն ամռանը կդառնա ազատ գործակալ: