Հոկեյի 4 Nations-ի խմբային փուլի վերջին տուրում Կանադայի հավաքականը 5-3 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի թիմի հետ պայքարում և նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Կանադացիների կազմում դուբլ է ձևակերպել ու արդյունավետ փոխանցում է կատարել Քոնոր ՄակԴևիդը, Սիդնի Կրոսբին գրանցել է գոլ ու ասիստ, Բրեյդեն Փոինտն ու Նեթան Մակինյոնն աչքի են ընկել մեկական գոլով:
Խմբի մյուս մրցավեճում եզրափակիչի ուղեգիրն ապահոված ԱՄՆ-ի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Շվեդիայի թիմին:
Չորս ազգերի եզրափակիչում կմրցեն Կանադայի ու ԱՄՆ-ի հավաքականները: Խաղը կկայանա փետրվարի 21-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում:


