Դարպասապահներ Ֆրեյզեր Ֆորսթերը և Ալֆի Ուայթմենը, պաշտպան Սերխիո Ռեգիլոնն ու վինգեր Տիմո Վերները կհեռանան «Տոտենհեմից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆորսթերի, Ուայթմենի և Ռեգիլոնի համաձայնագրերը կավարտվեն հուլիսի 1-ին. նրանք Եվրոպա լիգայի նորընծա հաղթողի կազմից կհեռանան ազատ գործակալի կարգավիճակում։
Վերները 2024թ. հունվարից վարձավճարով է հանդես գալիս «Տոտենհեմում»։ Լոնդոնյան ակումբը չի երկարաձգի գերմանացի ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը. նա կվերադառնա «Լայպցիգ»։