Logo

Չուամենի. «Մենք «Ռեալն» ենք և չենք վախենում «Մանչեսթեր Սիթիից»»

20:37 / 21.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայության մասին.

«Մենք «Ռեալն» ենք և չենք վախենում «Մանչեսթեր Սիթիից»։ Նախորդ տարի նրանք դուրս թողեցին մեզ, իսկ այժմ մենք վրեժխնդիր կլինենք. չէ՞ որ ցանկանում ենք ցույց տալ «Ռեալի» դեմքը։ Լավագույնը լինելու համար պետք է հաղթել հենց լավագույններին։ Հանդիպում առ հանդիպում կպատրաստվենք հունիսին տիտղոս նվաճելու համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 17-ին Անգլիայում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց «Ռեալին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5-1 հաշվով։ Հետագայում Պեպ Գվարդիոլայի թիմը եզրափակիչում 1-0 հաշվով առավելության հասավ Միլանի «Ինտերի» նկատմամբ` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ