Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում դեղին քարտ ստացավ և որակազրկվեց։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը զգուշացվեց արդեն առաջին րոպեին և բաց կթողնի դիմակայության պատասխան խաղը։
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման առաջին խաղակեսից հետո «Արքայական ակումբը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տանում։ Դիմակայության պատասխան խաղը կայանալու է ապրիլի 17-ին Անգլիայում։


